Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Նախարարությունը մրցույթ է հայտարարել «Նաիրիտի» վերագործարկման համար

Նախարարությունը մրցույթ է հայտարարել «Նաիրիտի» վերագործարկման համար
14.11.2016 | 21:01

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, նախարարությունը հայտարարում է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարանի» արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով։


Մրցույթին կարող են մասնակցել հայտահրավերի պահանջներին բավարարող բոլոր կազմակերպությունները։

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ